یکشنبه 09 آذر 1393, 09:14:00

            Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի 60-ամեայ յոբելեանական ձեռնարկ      

                                                                                     12 Դեկտ. 2013 «Հայ Ակումբ»

                     Աշակերտական խօսք՝ Հեղինակ՝ Գաբրիելա Բեռնարդի

          Գերաշնորհ Սրբազան հայր, ազգային իշխանութեան յարգարժան ներկայացուցիչներ, հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի 60 տարիների ուսուցիչներ և սիրելի ծնողներ

         

Ոչ մի սկիզբ առանց աւարտ չի մնում,

          Ոչ մի ցերեկ առանց գիշեր չի վերջանում,

          Ոչ մի ծիծաղ առանց արցունք չի լրացւում:

         

          Նոյնպէս ժամանակը երբեք չի կանգնում,

          Ու այդ նա չէ ով մեր հետևից է վազում,

          Այլ մենք ենք ժամանակին հետևում:

 

          Ժամանակը իր հետ փոխում է օրը, շաբաթը,

          Իր հետ փոխւում է եղանակը, տարին,

          Սակայն մեր սէրը հանդէպ քեզ երբեք չի փոխւում ժամանակի ընթացքին:

 

          Ու այնպէս որ ծառից տերևներ են թափւում,

          Ու քամուց փչւելով չորս կողմ են գնում,

          Ի վերջոյ իրենց արմատները ծառին են պատկանում:

 

          Թէև այս պահին, այս օրերը, լուրջ չենք ընդունում,

          Դարձեալ մարդը կարօտում է նրանց,

          Ինչպէս որ մարդը կարօտում է իր անցեալը:

 

          Թողէք այս օրերը դառնան ձեզ կեանք,

          Թողէք յուշերը դառնան ընտանիք,

          Ու ժամանակը դառնայ նրա անդամ:

         

          Յարգենք ու սիրենք այս անկրկնելի,

          Լեփ-լեցուն վեր ու վար ճամբով հաճելի կեանքը,

          Որին մի անգամ ենք մենք արժանի:

         

          Վաթսուն տարի, բայց սակայն մի կեանք,

          Միլիոն յուշեր, սակայն մի ընտանիք,

          Հարազատ ժամանակ, հարազատ ընտանիք:

 

          Ու տուն որի կողքով անտարբեր չեմ անցնի,

          Օրեր, որոնք նորից ապրել չեմ կարող,

          Ընտանիք, որից կրկին չեմ ունենայ:

 

          Դու այն սկիզբն ես որ ինձ համար աւարտ չունես,

          Այն լոյսն ես, որ երբեք չի մարի,

          Ու այն ծիծաղն ես, որ քեզ արցունքը չի լրացնում:

      

Քանզի դու այն ես, ինչ որ կաս,

          Ի վերջոյ իմ արմատները քեզ են պատկանում,

          Եւ հոգով քեզնից երբեք չեմ հեռանում:

 

ارسال نظر برای این مورد بسته شده است