دوشنبه 29 مهر 1392, 15:51:00

Աշակերտական խօսք՝ արտասանւած 2013 թւականի սեպտ.-ի 23-ին տարեմուտի և  կրթահամալիրի 60-ամեակի առիթով ՝աշակերտուհի Մեղրի Սարխոշեաի միջոցով  
2013-2014 ուսումնական տարեշրջան

Գերաշնորհ Սրբազան հայր
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան յարգարժան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեան
Թեհհրանի հայոց թեմի Թեմական և Կրթական  Խորհրդների յարգարժան ներկայացուցիչներ
Թեհրանի կրթադաստիարակչութեան նախարարութեան 6-րդ շրջանի յարգարժան ներկայացուցիչներ
Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի հիմնադրման 60-ամեայ յոբելեանի յանձնախմբի անդամներ
Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի անցեալի և ներկայի յարգարժան տեսչուհիներ, ուսուցչական կազմեր, պաշտօնեաներ, սիրելի ծնողներ և աշակերտուհիներ
Յանուն հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի աշակերտութեան  ողջունում և բարի գալուստ ենք մաղթում Ձեզ, շնորհաւորում ենք դպրոցական վերամուտը և հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի հիմնադրման 60-ամեայ յոբելեանը:
Ամէն մի աշակերտ ամառային արձակուրդից յետոյ անհամբերութեամբ և սրտի տրոփիւնով սպասում է դպրոցական վերամուտին, որպէսզի կրկին հանդիպի իր սիրելի դասընկերներին, ուսուցիչներին և հաճոյքով ու սիրով նստի այնքան կարօտած աշակերտական նստարանին: Անկասկած ամէն մի աշակերտ որոշում է, որ գալիք տարեշրջանին աւելի լաւ սովորի և աւելի պարտաճանաչ լինի քան անցեալ տարին: Թող որ Աստւած մեզ բոլորիս օգնի կրթութեան և ուսման քաղցր ու հաճելի բայց և պատասխանատու ճանապարին:
Ամէն տարի վերամուտին, երբ մուտք ենք գործում մեր սիրելի դպրոցը, տեսնում ենք, որ ամէն ինչ դասաւորւել և կարգի է բերւել շնորհիւ մեր դպրոցի սիրելի տեսչութեան և սիրելի ծնողական խորհրդի ջանքերի, մենք ևս խոստանում ենք, որ լաւ սովորենք մեր դասերը, լաւ պահպանենք մեր դպրոցը, որպէսզի յաջորդ սերունդները ևս կարողանան օգտւել դպրոցից գալիք տարիներին:
Շնորհակալութիւն ենք յայտնում մեր սիրելի տեսչութեան և ծնողական խորհրդին նրանց կրած բոլոր նեղութիւնների համար:
Ի սրտէ շնորհակալութիւն ենք յայտնում Գերաշնորհ Սրբազան հօր և ազգային իշխանութեան, որոնց հովանաւորութեամբ է կանգուն մնում հայոց դպրոցը:
Մաղթում ենք կանաչ ճանապարհ բոլորին:

Շնորհակալութիւն Ձեզ

ارسال نظر برای این مورد بسته شده است