آمار

  • (264) موارد
  • (106) نظرات
شنبه 29 فروردین 1394, 00:32:00 Categories: գիտելիքների մրցութիւն- եղեռնի տարելից
درباره این مطلب نظر بدهید 0 رأی

Յարութիւն   Շահրիկեան  (Ատոմ)

 

 

H.Shahrikian

պետական, հասարակական գործիչ, իրաւաբան , հայ ազգային-ազատագրական շարժման  գործիչ , ՀՅԴ կուսակցութեան անդամ

Ծնւել  է 1860    Շապին Գարահիսար, Արևմտեան Հայաստան

Մահացել   է    1915      Անկարա,  Օսմանեան   կայսրութիւն

Աւարտել  է  Կոստանդնուպոլիսի  Կեդրրոնական   վարժարանը   (Getronagan Armenian High School)   Ստացել  է   բարձրագոյն  կրթութիւն   (Galatasaray   Lisesi)   Գալատասառաի լիցէում, իրաւաբանութիւն   մասնագիտւտեամբ.  Այնուհետեւ   շարունակում   է   ուսումը Կոնստանդնուպոլիսի    Համալսարանում։

1880 թւականին   աշխատում   է   որպէս   փաստաբան։  Տրապիզոնում    1889-1895 թւականներին։

1895 թւականի  Համիդեան   ջարդերի  ժամանակ՝  ձերբակալւում է։   13-ամսեայ բանտարկութիւնից  յետոյ,  իրագործում   է   բարեյաջող  փախուստ   1897 թ.   Բաթում, այնուհետև  Թբիլիսի,  որտեղ   ծաւալում  է   լայն   մասնագիտական    գործունէութիւն, որպէս իրաւաբան։   Համագործակցում   է   Ալեքսանդր   Մանթաշովի   հետ։

1897 թ.  Յուլիսի  25-ին   ՀՅԴ   կուսակցութեան  բիւրոյի   հանձնարարութեամբ   մեկնում    է Սալմաստ  , համաձայնեցնել   է   Խանասորի   արշաւանքի   կազմակերպմանը:

Յունւարի   16–26, 1898 թ .   մասնակցում   է   ՀՅԴ   արևելեան   անդամների   ժողովին,   որի ընթացքում   Աւետիք   Սահակեանն   ու   Շահրիկեանը   նշանակւում  են   Բաքւի (Ոսկանապատ)   և   հուսիսային   Ռուսաստանի   ՀՅԴ    ղեկավարներից:

1905-1906 թթ.  հայ-թաթարական   ընդհարումների  ժամանակ   հայազգի   խոշոր գործարարներից   դրամական   միջոցներ   է   հաւաքել  և  մեծ    քանակութեամբ   զէնք փոխադրել կռվի շրջանները:

1908 թւականի   երիտթուրքական   հեղաշրջումից   յետոյ   մեկնել  է  Կոստանդնուպոլիս, որտեղ իրականացրել է ազգային,  կուսակցական   և   հրապարակախօսական լայն գործունէութիւն։ Մասնաւորապես,  ընտրւում   է   Հայկական   Ազգային   Ժողովի անդամ։ Գրում  է   «ԱԶԱՏԱՄԱՐՏ»   թերթի համար։

1915  թւականին  մի   շարք   մտաւորականների   թւում   ուղարկւում է Այեաշ,    որտեղ   էլ, Անկարաի   շրջակայքում   տանջամահ   են   անում։

Մեր հաւատամքը 1910

Ամուսնական  խնդիրը  իրաւական եւ  ընկերային  տէսակէտեն ։  Եկեղեցու եւ ազգային սահմանադրութեան   ոգին   այս հարցի   մասին, 1912

Օսմանեան   կայսրութեան   անկման   պատմութիւնը ։  Երիտ.-թուրքերի վերանորոգուող դպրոցը 1913

Բարենորգումներու  հարցը 1914

Ազգային   սահմանադրութիւն 1914