دوشنبه 29 مهر 1392, 15:55:00

Գերաշնորհ Սրբազան հայր
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան յարգարժան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեան
Թեհհրանի հայոց թեմի Թեմական և Կրթական  Խորհրդի յարգարժան ներկայացուցիչներ
Սիրելի հիւրեր
Յարգարժան տեսչուհի
Յարգելի ուսուցիչներ , սիրելի ծնողներ և աշակերտուհիներ
Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի հիմնադրման 60-ամեայ յոբելեան յանձնախմբի կողմից ողջունում և բարի գալուստ ենք մաղթում Ձեզ և շնորհակալութիւն ենք յայտնում Ձեզ Ձեր ներկայութեան համար
Սրանից 60 տարիներ առաջ մի այսպիսի պայծառ ու գեղեցիկ օր՝ Աստծոյ օրհնութեամբ հիմնադրւեց բոլորիս սիրելի «Արաքս» դպրոցը:
Վաթսուն երկար տարիներ «Արաքս» դպրոցը ծառայել է որպէս հայակերտման դարբնոց՝ առանցք ունենալով՝Հայոց Առաքելական եկեղեցու ուսմունքները՝հայ աշակերտին քրիստոնէավայել դաստիարակելու նպատակով:
 Բազմաթիւ սերունդներ յաճախել են «Արաքս»  դպրոց , սովորել են կրթւել և առաջին հերթին որպէս լաւ մարդիկ մուտք են գործել հասարակութիւն: Նրան ձեռք են բերել բազմաթիւ յաջողութիւններ և որոնց յաջողութեամբ մենք բոլորս պարծենում ենք այսօր:
Աշակերտների կրթադաստիարակչական գործում մեծ ներդրում և աւանդ են ունեցել մեր սիրելի  ուսուցիչները, փոխտեսուչները, տեսուչները, որոնց կատարած աշխատանքի և ջերմ վերաբերմունքի հետքերը անջնջելի են մնալու բոլորի սրտում ու հոգում՝մինչ խոր ծերութիւն: Փառք ու պատիւ բոլորին՝ թէ նրանց որոնք այսօր մեր կողքին են և թէ նրանց ովքեր յաւերժ հեռացել են մեզանից:
Տարիներ շարունակ ծնողական խորհրդների սիրայօժար աշքատանքի շնորհիւ «Արաքս» դպրոցը եղել է միշտ կանգուն և ապահով բոլոր առումներով: Ձեր տւած սէրն ու գուրգուրանքը երբեք զուր չի անցնի:
Իսկ այս բոլորի համար մենք պարտական ենք մեր հոգևոր և ազգային իշխանութեան՝ ցուցաբերած  մշտական հովանաւորութեան և աջակցութեան,  որոնց յայտնում ենք մեր խորին երախտագիտութիւնը և շնորհակալութիւնը:
Վերջում շնորհաւորելով բոլորիս հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի 60-ամեայ յոբելեանի կապակցութեամբ , մաղթում ենք «Արաքս»ին դեռ երկար տարիների բազմաբեղուն կրթական ծառայութիւն հայ համայնքին:

Շնորհակալութիւն
Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի
60-ամեայ յոբելեանի յանձնախումբ

ارسال نظر برای این مورد بسته شده است