یکشنبه 09 آذر 1393, 09:15:00

Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի հիմնադրման 60-ամեայ յոբելեանին նւիրւած տեսչուհի՝ Անի Մանուկեանի խօսք

 

 

 Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տէր Սեպուհ սրբազան արքեպիսկոպոս Սարգսեան, Թեհրանի Հայոց Թեմի կրթական խորհրդի յարգարժան ատենապետ պրն. Նորայր Մեհրաբեան և կրթական խորհրդի յարգելի անդամներ, «Ալիք »օրաթերթի միութիւնների, հայոց դպրոցների և ազգային մարմինների յարգելի ներկայացուցիչներ Հայոց ազգ.« Արաքս » կրթահամալիրի անցեալի և ներկայի տեսուչներ, վերակացուներ, փոխտեսուչներ, ուսուցիչներ, պաշտօնեաներ , ծնողական խորհրների անդամներ, սիրելի հիւրեր և աշակերտներ՝

            Ի սրտէ ողջունում և բարի գալուստ եմ մաղթում բոլորիդ նաև շնորհակալութիւն եմ յայտնում Ձեր ներկայութեան համար: Ջերմօրէն շնորհաւորում եմ Հայոց Ազգ. «Արաքս» կրթահամալիրի հիմնադրման 60- ամեայ յոբելեանը: Այս հրաշալի պահին իմ հոգին լցւել է անսահման բերկրանքով:

             Պատասխանատւութեան ուժգին զգացումներով և սրտի թրթիռով նայում եմ «Արաքս»-ի փառաւոր, լի դժւարին և ուրախ օրերին, ամիսներին ու տարիներին և մանկան դողդոջ քայլերով փորձում եմ կտրել ու շարունակել այն ուղին , որը բացել ու հարթել են մեր սիրելի նւիրեալ հոգևոր հայրերը, ազգայինները, տեսուչները, ուսուցիչները, ծնողները և աշակերտները:

             Սփիւռքեան դժւարին պայմաններում իրաքանչիւրն իր հերթին իր ներդրումն է ունեցել 
 « Արաքս» դպրոցը հայակերտման դարբնոց դարձնելու. Սերունդներ եկել  են հայեցի և քրիստոնէավայել դաստիարակութիւն ստանալով մուտք են գործել հասարակութիւն , որպէս Հայ մարդ:

            Անկասկած այս պանծալի երթը դեռ պիտի շարունակւի նորօրեայ պատասխանատուների ջանքերով: Այս պահին երանութեամբ եմ նայում այս սրահում նստած մեր նւիրեալ տեսուչներին և սիրելի ուսուցիչներին, որոնք ոչինչ չեն խնայել հայոց դպրոցի համար և հիմա վայելում են իրենց աշխատանքի արգասիքը: Յուսամ ներկայ սերունդը ևս արժանի դառնայ այսպիսի մի օրւայ:

             Հայոց ազգ. « Արաքս» կրթահամալիրին ցանկանալով  60 ամեակներ, իմ խորին շնորհակալութիւններն եմ յայտնում Գերաշնորհ Սրբազան հօր , Իրանի Իսլամական Խորհրդարանի իրանահայութեան անցեալի և ներկայի յարգարժան պատգամաւորներին, Թեհրանի Հայոց Թեմի նախորդ և ներկայ շրջանների պատգամաւորական ժողովներին, թեմական և կրթական խորհրդներին, «Արաքս»-ի 60 տարիների տեսուչներին, վերակացուներին , փոխտեսուչներին, ուսուցիչներին, պաշտօնեաներին, ծնողական խորհրդներին, բարերար և օժանդակ ծնողներին և մեր սիրելի աշակերտներին:

 

 

 

Շնորհակալութիւն
Բարի վայելում  
                                            

ارسال نظر برای این مورد بسته شده است