ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ 

دوشنبه 14 آبان 1397, 12:42:00

Մկրտութեան օրինակը տւել է Ինքը Քրիստոս: Յիսուսի մկրտութիւնը մի բարձրաղօղանջ հրահանգ է, որը մեզ պարտաւորեցնում է սրբազան երկիւղով մօտենալ այդ վեհ խորհըրդին: Քրիստոս, Հորդանան գետի մէջ մկրտւելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի միջոցով էլ յայտնեց մեզ, որ եթէ չծնւենք Հոգուց և ջրից, չենք կարող Աստծու արքայութիւն մտնել (Յովհ. Գ 5): Տէրը մի ժամանակ ջրհեղեղով պատժեց մարդկութեանը, իսկ այժմ նոյն ջրով նոր կեանք է պարգևում:

 Մկրտութեամբ մարդը նորոգւում է, վերածնւում և մաքրւում ադամական (սկզբնական) մեղքից: Այն մեղքից, որն առաջացաւ Ադամի անհնազանդութեան պատճառով, և որին ժառանգորդ դարձաւ ամբողջ մարդկութիւնը: Աստծու պատւիրանի նկատմամբ անհնազանդութիւնը պատճառ եղաւ, որպէսզի Ադամը զրկւի դրախտային կեանքից՝ իր շնորհական վիճակից, դառնայ մահկանացու և դատապարտւի Դրախտից դուրս ապրելու և սեփական քրտինքով հանապազօրեայ հացը վաստակելու: Այդ անհնազանդութիւնը պատնեշ առաջացրեց մարդու և Աստծու միջև, ինչպէս նաև հոգու և մարմնի, որով և մարդու բնութիւնը շնորհազրկւեց:

 Մարդուն այս անկեալ վիճակից բարձրացնելու համար Աստւած Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս Իր մարդեղութեամբ, քարոզութեամբ, քաւչական մահով, Յարութեամբ և մկրտութեան սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից: Յիսուս ասաց. «Ով հաւատա և մկրտւի, պիտի փրկւի, և ով չհաւատա, պիտի դատապարտւի» (Մարկ. ԺԳ 16):

Հետևաբար ոչ միայն անհրաժեշտ է մկրտւել, այլև կարևոր է հասկանալ, թէ ինչ է նշանակում մկրտութիւն

:

Մեսրոպ Մաշտոց 

دوشنبه 14 آبان 1397, 12:04:00

Մեսրոպ Մաշտոց: ( Ծնւել է 361 կամ 362Տարօն գաւառի  Հացեկաց գիւղում,  - փետրւարի 17440Վաղարշապատ,  թաղւած Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրոյն ու թարգմանական գրականութեան սկզբնաւորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրութեան, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսաւորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնէութեան քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելութիւնը կարևորագոյն դեր ունեցաւ հայ ազգի ազգային ինքնութեան հետագայ պահպանման համար։

Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերէն և աղւաներէն այբուբենների ստեղծողն է։

Համբարձում 

دوشنبه 17 ارديبهشت 1397, 08:00:00

 

Շնորհաւոր Համբարձումը

 

Համբարձումը քրիստոնէական տօն է։ Սահմանւել է ի յիշատակ Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին օրերի (ըստ քրիստոնէական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելութիւնից 3 օր անց Յարութիւն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց յետոյ, համբարձւել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տօների թւին, ունի 35 օրւայ շարժականութիւն (ապրիլի վերջից մինչև յունիսի սկիզբը), տօնւում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։

 

 

 

 

 

 

 

Շնորհաւոր Գարուն 

دوشنبه 14 اسفند 1396, 11:53:00

  

 

 

Պահք 

شنبه 21 بهمن 1396, 11:51:00

 

 

 

 

 

 

 

Մեծ պահքը մեզ համար ապաշխարութեան և ինքնամաքրման միջոց է

 

Տեառնընդառաջ 

شنبه 21 بهمن 1396, 11:47:00

 

Տրնդէզ կամ Տեառնընդառաջ[Տեառնընդառաջը (Տրընդէզ) Հայ Առաքելական եկեղեցու տէրունի և անշարժ տօներից է, որը նշւում է Սուրբ Ծննդից քառասուն օր յետոյ՝ փետրւարի 14-ին. բայց տօնակատարութիւնները սկսւում են փետրւարի 13-ի երեկոյան: Տօնը նւիրւած է քառասունօրեայ մանուկ Յիսուսի ընծայմանն Աստծուն: Մարիամը Յիսուսին տանում է Երուսաղէմի տաճար: Այստեղ էր Սիմէոն անունով արդար և բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կեանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի Փրկչին: Տեսնելով մանուկ Յիսուսին՝ վերջինս զգում է Փրկչի ներկայութիւնը և ընդառաջ է ելնում նրան. այստեղից էլ՝ ‹‹Ելանել ընդ առաջ Տեառն›› արտայայտութիւնը: 

Շնորհաւոր Վարդանանց տօնը 

دوشنبه 16 بهمن 1396, 07:42:00

Ս. Սարգիս 

دوشنبه 02 بهمن 1396, 08:11:00

 

Սուրբ Սարգիս (նաև սուրբ Սարգիս զօրավարի յիշատակութեան օր, երիտասարդների օրհնութեան օր),

 Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշւող տօներից։

Նշւում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար յունւարի 18-ի և փետրւարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։

Սուրբ Սարգիս զօրավարը համարւում է երիտասարդների բարեխօսը և նահատակւել է հաւատքի համար:

Շնորհաւոր Սուրբ Ծնունդ 

ﺳﻪشنبه 26 دی 1396, 07:42:00

Սիրիր քո ընկերոջ քո անձի պէս 

دوشنبه 13 آذر 1396, 12:13:00

Սիրիր և յարգիր բոլորին

صفحه 1 از 3 1 2 3 > >>