یکشنبه 09 آذر 1393, 09:08:00

Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի հիմնադրման 60-ամեայ յոբելեանի յանձնախմբի խօսք

22 դեկտ.-ի 2013 «Հայ Ակումբ»

    

Գերաշնորհ Սրբազան Հայր,

          Թեհրանի հայոց թեմի Թեմական և կրթական խորհրդների յարգարժան ներկայացուցիչներ,

          Ալիք օրաթերթի,դպրոցների, ազգային մարմինների, հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի անցեալի և ներկայի տեսուչներ, վերակացուներ, փոխտեսուչներ, ուսուցիչներ, պաշտօնեաներ, ծնողական խորհրդների անդամներ, սիրելի հիւրեր և աշակերտուհիներ

          Յանուն Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրի հիմնադրման 60-ամեայ յոբելեանական յանձնախմբի ողջունում և բարի գալուստ ենք մաղթում Ձեզ:

Հազար ու բիւր շնորհակալութիւններ Ձեզ, որ Ձեր թանկագին ժամանակը չէք խնայել սոյն հանդիսութեան մասնակցելու համար:

 Հայոց ազգ. «Արաքս» կրթահամալիրը այսօր իր շուրջ է հաւաքել իր 60 տարիների մեծ ընտանիքի անդամներին՝ նշելու Արաքսի բազմամեայ ուղու 60 ամեակը: Այստեղ մեր կողքին են բազում նւիրեալներ,  նրանք եկել են մեզ ոգեշնչելու, ուժ ու կորով ներշնչելու և ամրացնելու «Արաքս»-ի ապագայ քայլերը, ուրախ ենք և պարծենում ենք դրա համար:

Այս երջանիկ պահին սակայն չենք կարող չյիշել «Արաքս»-ի մեծ ընտանիքից յաւերժ հեռացած հանգուցեալ տեսուչներին, ուսուցիչներին, պաշտօնեաներին, աշակերտներին, ծնողներին և յատկապէս նորոգ հանգուցեալ, ազգային հասարակական, կրթական գործիչ՝  պրն. Արամայիս Ներսիսեանին , որը 83 տարեկան հասակում, սրանից 2 օր առաջ Վիեննայում կեանքին հրաժեշտ տւեց: Հանգուցեալ պրն. Արամային Ներսիսեանը  1967,71 և 73 թւականներին եղել է «Արաքս» դպրոցի հոգաբարձութեան անդամ: Նա մեծ ազգային հասարակական և կրթական գործիչ էր: Դեռ տարիներ շարունակ յիշւելու է այդ մեծ մարդու հայրենասիրութիւնը, մարդասիրութիւնը և նւիրւածութիւնը: Թող Աստւած հոգին լուսաւորի:

Եւ ահա յոբելենական յանձնախմբը սոյն ձեռնարկը նւիրում է «Արաքս»-ի ողջ ընտանիքին, բարձր գնահատելով բոլորի ազգանւէր գործունէութիւնը:

 

                                                                                          Շնորհակալութիւն՝

                                                                         Հայոց ազգ. «Արաքս» Կրթահամալիրի

60ամեայ յոբելեանի յանձնախումբ                                                                            

                                                                                                                                                                                                                                                                                                             

ارسال نظر برای این مورد بسته شده است